Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գիտություն-տնտեսություն կապերն ամրապնդվեցին նոր համաձայնագրով

Գիտություն-տնտեսություն կապերն ամրապնդվեցին նոր համաձայնագրով
27.07.2012 | 15:17

Հուլիսի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ուենացավ հանդիպում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի և «Տրանսֆեր տեքնոլոջի» ասոցիացիայի նախագահ Միքայել Աբովյանի հետ:

Հանդիպման նպատակն էր «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին» եռակողմ համաձայնագրի ստորագրումը:

Կոմիտեի նախագահը ողջունեց այս նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում տնտեսության զարգացմանը, գիտնականների տնտեսական հատված ինտեգրմանը, գիտական ծրագրերի առևտրայնացման խնդիրների լուծմանը:

Համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվեցին կենտրոնացնել իրենց հնարավորությունները և ստեղծել կենտրոն՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտությունները տնտեսության կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղելուն, գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը և ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ